Տասնհինգ քաղաքներ եւ բնակավայրեր քննարկում են Նյու Յորքի նահանգի կազմից դուրս գալու հարցը՝ շերտի հիդրավլիկ ճեղքման (ֆրեքինգի) մեթոդով թերթաքարային գազի արդյունահանման՝ անցյալ տարվա դեկտեմբերին այնտեղ սահմանված արգելքի պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Newsweek ամերիկյան հանդեսը: Այդ բոլոր քաղաքները գտնվում են նահանգի հյուսիս - արեւմուտքում՝ «Մարսելուս» բնական գազի խոշոր հանքավայրի մոտ: Ֆրեքինգի արգելքի պատճառով դրանք մեծ վնասներ կկրեն: «Բնական գազը մեր գլխավոր հարստությունն Է»,- ասել Է Քոնքլին բնակավայրի վարչակազմի ներկայացուցիչ Ջիմ Ֆինչը:

 

Դուրս գալով Նյու Յորքի կազմից՝ քաղաքները ցանկանում են միանալ հարեւան նահանգին՝ Փենսիլվանիային, որտեղ ֆրեքինգի արգելք չկա, եւ թերթաքարային գազի արդյունանումն ընթանում Է ամբողջ թափով: «Սահմանի մյուս կողմում՝ Փենսիլվանիայում, բոլորը նոր տներ եւ ավտոմեքենաներ ունեն: Իսկ մենք աշխատատեղեր չունենք»,- նշել Է Ֆինչը:

 

Հարկ Է նշել, որ նույնիսկ եթե բնակավայրերն ընդունեն Փենսիլվանիայի կազմ մտնելու որոշում, այդ նախաձեռնությանը դեռ պետք Է հավանություն տան երկու նահանգների օրենսդիր ժողովները, ինչպես նաեւ ֆեդերալ իշխանությունները: Դրա շանսեր գործնականում չկան:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, հենց շերտի հիդրոճեղքման տեխնոլոգիան Է ԱՄՆ-ին թույլ տվել կտրուկ ավելացնել գազի արտադրությունը եւ կրճատել նավթի ներմուծումը: 2000-ական թվականների վերջին ԱՄՆ-ը հասել Է գազով ինքնապահովման, 2009 թվականին դարձել Է աշխարհում այս օգտակար հանածոյի խոշորագույն արտադրողը՝ առաջ անցնելով Ռուսաստանից: Բացի դրանից, ֆրեքինգի մեթոդի կողմնակիցների խոսքով՝ թերթաքարային գազի արդյունահանման զարգացումը թույլ Է տվել ստեղծել հազարավոր աշխատատեղեր: Այս տեխնոլոգիան օգտագործում են աշխարհի խոշորագույն Էներգետիկական ընկերությունները, մասնավորապես, Exxon Mobil-ը, Royal Dutch Shell-ը и ВР-ն: