Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը դեկտեմբերի 21-ի երեկոյան հայրենիք է վերադարձել Նյու Յորքից, որտեղ նա գտնվում էր նոյեմբերի վերջից սրտի վիրահատության կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կիպրոսի նորությունների գործակալությանը:
Անաստասիադիսը տիկնոջ հետ միասին Լառնակայի օդանավակայան է ժամանել մասնավոր ինքնաթիռով: Նյու Յորքից հայրենիք վերադառնալու ճանապարհին նախագահը կանգառ է կատարել Լոնդոնում:
Անաստասիադիսը 68 տարեկան է: Նա Կիպրոսի նախագահ է ընտրվել 2013 թվականի փետրվարին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: