Ֆրանսիացի չորս լրագրողները, որոնք մոտ տասը գերության մեջ են ացկացրել Սիրիայում ապրիլի 20-ին հայրենիք են վերադարձել: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն' հղում կատարելով Associated Press լրատկավկան գործակալությանը: Europe 1-ի թղթակիցներ Դիդյե Ֆրանսուային, Էդուարդա Էլիասին, ֆոտոլրագրող Պիեր Տորեսին և Le Point ամսագրի թղթակից Նիկոլա Էնենային Փարիզ են տեղափոխել Ֆրանսիայի հյուսիսում գտ նվող ռազմական բազաներից մեկից, որտեղ նրանք ժամանել էին Թուրքիայից հատուկ չվերթով:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է, որ նրանց ազատ արձակումը մեծ ուրախություն նրանց մտերիմների համար և հպարտանալու առիթ' ողջ պետության համար: Նա միաժամանակ շնորհակալություն է հայտնել թուրքական իշխանություններին' լրագրողների վերադարձման հարցում օգնելու համար' չնշելով սակայն, թե կոնկրետ ինչ աջակցություն է ցուցաբերել Անկարան: Օլանդը ոչինչ իչ ասել նաև թղաթկիցների ազատ արձակման ուղղությամբ տարված աշխատանքների մասին:
Չորս լրագրողներին շաբաթ օրը հայտնաբերել էին թուրք-սիրիական սահմանին' չեզոք գոտում: Լրագրողների աչքերն ու ոտքերը կապված են եղել: Նրանք առևանգվել էին դեռևս նախորդ տարվա հունիսին' Հալեպում կատարված երկու տարբեր հարձակումների հետևանքով:
Սիրիայում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն այդպես էլ չստանձնեց թղթակիցների առևանգման պատասխանատվությունը: Այնուամենայնիվ, լրագրողներին ուղեկցող Հուսամա ալ Ահմադը Associated Press-ի հետ զրույցում ասել էր, որ ֆրասնիացիների առևանգման հետևում ամենայն հավանականությամբ կանգնած է սունիական խմբավորումներից մեկը:
Սիրան համարվում է լրագրողների համար ամենավտանգավոր տարածաշրջանն աշխարհում: Նյու Յորքում գտնվող Լրագրողների պաշտպանության միջազգային կենտրոնի տվյալներով, Սիրիայում սկսված բախումների սկզբից մինչ այժմ այնտեղ սպանվել է ավելի քան 60 լրագրող: Միայն անցած տարի արաբական այս երկրի տարածքում առևանգվել է 61 թղթակից: