Հայազգի բռնցքամարտիկ, Աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը հաջորդ մենամարտը կանցկացնի մայիսի 31-ին Մակաոյում:
Դարչինյանը կպայքարի չեմպիոնական գոտու համար: Բռնցքամարտիկի մրցակիցը Ջամայկայի ներկայացուցիչ WBA վարկածով կիսաթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նիկոլաս Ուոլտերսն է:
Հիշեցնենք, որ վերջին մենամարտը Դարչինյանն անցկացրել է նախորդ տարվա նոյեմբերին և նոկաուտով զիջել էր ֆիլիպինցի Նոնիտո Դոներին: