Դոնեցկի մարզային պետական կառավարման շենքի մոտ ցույցի դուրս եկած մասնակիցները հանդես են եկել Ղրիմի բնակիչներին աջակցություն ցուցաբերելու կոչով:
«Մենք ճանաչում ենք Ղրիմի անկախությունը և հուսով ենք, որ Ղրիմը նույնպես ճանաչում է Դոնեցկի անկախությունը»,-ասվում է հայտարարության մեջ:
Այն նաև ընդգրկում է Ղրիմի բնակիչներին ուղղված դիմում-խնդրանքը՝ աջակցելու Դոնեցկի ցուցարարների գործողությունները, այդ թվում ինքնապաշտպանական ուժերի ձևավորման հարցով:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ից Ուկրաինայի Դոնեցկ, Լուգանսկ և Խարկով քաղաքներում երկրի դաշնայնացման կողմնակիցները զանգվածային ցույցեր էին իրականացնում: Մասնակիցները հավաքվել էին ՌԴ դրոշի ներքո և պահանջում էին հանրաքվե իրականացնել իրենց շրջանների կարգավիճակի վերաբերյալ: