Ինչպես տեղեկացրել էինք' ապրիլի 1-ին Գավառի մանկատան սան, 2000 թ. ծնված Արևշատ Զախարյանն ինքնակամ լքել էր մանկատունն ու անհայտ կորել:

 

ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ' ապրիլի 10-ին, ժամը 18.10-ին, Ա. Զախարյանը հայտնաբերվել է Երևան քաղաքի Խորենացու փողոցի հարակից այգում:

 

14-ամյա տղան բացատրություն է տվել, որ ապրիլի 3-ից 10-ն ընկած ժամանակահատվածում թափառել է Երևան քաղաքի փողոցներում և գիշերել նշված այգում:

 

Արևշատ Զախարյանը հանձնվել է Գավառի մանկատուն: