Ոստիկանության Արտաշատի բաժնում ապրիլի 13-ին' ժամը 21.10-ին, հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Ս. Հակոբյան փողոցում հրդեհ է բռկվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը' ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ պայմաններում այրվել է 1953թ. ծնված Հարություն Բ.-ի տան բակում լցված պոլիէթիլենի հումքը: Հրդեհը մարվե լ է նույն օրը' ժամը 21.49-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով: Հրդեհի հետևանքով պատճառված նյութական վնասը գերազանցում է 100.000 դրամը: ՀՀ ԱԻՆ Հրդեհային տեսչությունում կատարվում է հետաքննություն: