Հայաստանի կառավարությունը 2013 թվականի ապրիլի 1-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում անապահով ընտանիքների կողմից օգտագործված գազի սուբսիդավորման ծրագրի շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը կփոխհատուցի 115.7 միլիոն դրամ: Նշված ժամանակահատվածում սոցիալապես անապահով ընտանիքների համար 1խմ գազի գինը, կառավարության սուբսիդավորմամբ, 132 դրամի փոխարեն սահմ անվել է 100 դրամ:

 

Նշված տարբերությունը կառավարությունը փոխհատուցում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխումների արդյունքում առաջացող շահույթի հաշվին: Համապատասխան նախագիծն ընդգարկված է կառավարության ապրիլի 17-ի նիստի օրակարգում: