Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհունակություն է հայտնել, որ իր թիմը դուրս է եկել Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Հիշեցնենք, որ «Վոլֆսբուրգի» դեմ կիսաեզրափակիչ հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով, իսկ գոլերը հեղինակեցին Մխիթարյանը և Լևանդովսկին:
«Լավ է, որ կարողացանք լուծել եզրափակիչ դուրս գալու խնդիրը: Հաշվի առնելով մրցակցի խաղամակարդակը' հանդիպմանը առաջացած խնդիրները նորմալ եմ համարում: Մրցակիցը նույնպես ճնշում էր գործադրում, իսկ մենք փորձում էինք օգտվել հակագրոհներից, ինչը ոչ միշտ էր ստացվում»,-Կլոպի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը: