Մերձդնեստրի իշխանությունները խնդրում են Ռուսաստանին՝ չճանաչված հանրապետությունը ճանաչել որպես ինքնիշխան անկախ պետություն:

 

Ռուսաստանի Պետդումային, Դաշնության խորհրդին եւ ՌԴ նախագահին հասցեագրված այս դիմումն ընդունել Է Մերձդնեստրի Գերագույն խորհուրդը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունում:

 

Այնտեղ պարզաբանել են, որ այդ որոշումն ընդունվել Է 2006 թվականին Մերձդնեստրում անցկացված հանրաքվեի արդյունքների հիման վրա, որի ընթացքում տարածաշրջանի բնակիչների 97 տոկոսն արտահայտվել Է անկախության եւ հետագայում Ռուսաստանին միանալու օգտին: Սա Մերձդնեստրի ճանաչման խնդրանքով հանրապետության իշխանությունների եւ հասարակայնության առաջին դիմումը չԷ Մոսկվային, սակայն այժմ այդ խնդրին վերադառնալու առիթ Է դարձել Ռուսաստանի կազմ Ղրիմի մտնելը:

 

«Մերձդնեստրն իրավական առումով ոչնչով չի տարբերվում Ղրիմից, եւ Ռուսաստանի հետ վերամիավորվելու գործընթացը պետք Է անցկացվի Ղրիմի սցենարով»,-լրագրողներին ասել Է պատգամավոր Վյաչեսլավ Տոբուխը:

 

Ենթադրվում Է, որ արդեն ապրիլի 17-ին պատգամավորների պատվիրակությունը՝ խոսնակ Միխայիլ Բուռլայի գլխավորությամբ, կուղեւորվի Մոսկվա, որտեղ նրանք պլանավորում են հանդիպում ունենալ ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: