Այսօր տեղի է ունենում Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսը, որի ընթացքում Պուտինը պատասխանում է ոչ միայն տաղավարում հավաքված լրագրողների, այլև երկրի տարբեր շրջանների քաղաքացիների հարցերի:

 

Այն հարցին, թե որքանով է համապատասխանում Ուկրաինայի ճգնաժամում ՌԴ-ի ներդրումը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհեթեթ և մտացածին է համարել այդ խոսակցությունները, թե իբր Ռուսաստանն է հրահրել Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունը։

 

Հարցին, թե ինչպես վարվել, երբ հարցն արդեն վերաբերում է ոչ թե երկու պետության, այլ ընտանիքներին, երբ քույրերից մեկն ապրում է Սևաստոպոլում, մյուսն Ուկրաինայում և դա ազդում է ընտանեկան հարաբերությունների վրա, Պուտինը պատասխանեց.

 

«Եթե մենք սիրում ու հարգում ենք միմյանց, ապա պետք է միջոցներ գտնենք: Եթե մենք հարգանքով ենք միմյանց վերաբերվում, ապա անձնական ընտրությանը նույնպես պետք է հարգանքով վերաբերվենք, ովքեր ապրում են Ղրիմում: Ռուսաստանը միշտ եղել ու մնում է Ուկրաինայի կողքին: ՌԴ-ի օգնությունն Ուկրաինային արդեն միլիարդավոր դոլարներ է կազմել»:

 

Նշենք, որ հարցերին պատասխանելու ընթացքում հավաքվածները վանկարկում են «Շնորհակալություն, շնորհակալություն»: