Ռուսաստանը դեռևս չի ձեռնարկի պատասխան պատժամիջոցներ Արևմուտքի դեմ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնում է itar-tass-ը։

 

«Ռուսաստանի Դաշնության կառավարությունն արդեն առաջարկել է որոշակի պատասխան քայլեր, սակայն ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա»,- ասել է Պուտինը։

 

Սակայն նա ավելացրել է, որ եթե պատժամիջոցներ կիրառելու միտումը շարունակվի, ապա, իհարկե նա ստիպված կլինի մտածել այն մասին, թե ով և ինչպես է աշխատում Ռուսաստանում, ռուսական տնտեսության գլխավոր ոլորտներում։

 

ՌԴ նախագահը նշել է նաև, որ ԱՄՆ-ն ի սկզբանե է կանգնած եղել Ուկրաինայի դեպքերի ետևում։

 

«Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում, ցույց է տալիս, թե իրականում ով է կառավարում գործընթացը։ Սակայն սկզբնական քայլերի դեպքում ԱՄՆ-ն նախընտրում էր ստվերում մնալ և այն փաստը, որ այժմ ԱՄՆ-ն դուրս է եկել առաջատար դիրքեր' Ուկրաինայում ճգնաժամը լուծելու համար, խոսում է այն մասին, որ նա գլխավորել է այդ գործընթացը հենց սկզբից»,- նշել է Պուտինը։