ՀՀ կառավարության անդամները խուսափում էին մեկնաբանել «Օրինաց երկիր» կուսակցության՝ կոալիցիայից դուրս գալու որոշումը: Մասնավորապես, ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը միայն նշեց, որ ՀՀԿ-ի քաղաքական թիմի ներկայացուցիչներն արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումները:
ՕԵԿ-ի որոշման մասին Էկոնոմիակայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը ասաց. «Ինձ համար անակնկալ էր»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ նկատեց, որ ՕԵԿ-ը քաղաքական թիմ է, և դա իրենց որոշումն է:
Միաժամանակ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը ոչինչ չասաց, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ճիշտ են լուրերը, որ նա Ֆինանսների նախարարի պաշտոնն է ստանձնելու: