Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետում (Հյուսիսային Օսիա) ճանապարհը կլայնացվի սահմանով տրանսպորտի անցումն արագացնելու համար: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ Համերկրային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Մալինինը:

 

«Խնդիրը խցանումների բացառումն Է կամ առավելագույնս նվազագույնի հասցնելը: Այնտեղ ճանապարհն ինչ-որ տեղ ավելի նեղ Է, ինչ-որ տեղ՝ ավելի լայն: Ուստի ուղեփակոցը տեղափոխվում Է այնտեղ, որտեղ ճանապարհն ավելի լայն Է, եւ առանձին միջանցք Է հատկացվում տրանսպորտի անարգել անցման համար: Սա տեխնիկական դետալ Է, բայց այն լրջորեն կազդի իրադրության վրա»,- ասել Է Մալինինը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: