ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) կալանավոր Վ. Մ.-ի հաղորդման հիման վրա' ՀՀ հատուկ քննչական ծառայությունում' ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Ըստ կալանավորի հաղորդման' գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին բերման ենթարկվելու ընթացքում' ավտոմեքենայի մեջ, ապա' նույն բաժանմունքի վարչական շենքում, ոստիկանության աշխատակիցները խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով իր նկատմամբ բռնություն են կիրառել: Կատարվում է նախաքննություն: