Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի պաշտոնական կայքէջում արդեն հասանելի է Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցը խորհրդանշող հեշթեգով մարզաշապիկով նկարը: Այս մասին ֆուտբոլիստը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
Մարզաշապիկի վրա կտարված է հետևյալ գրառումը. «Ժխտողականության 99 տարիները մեզ չեն կոտրել»:
Ֆուտբոլիստը կոչ է արել աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ստանալ Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցը խորհրդանշող հեշթեգով մարզաշապիկը: «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 1915թ., և սա Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու մատչելի ճանապարհ է»,-գրել է ֆուտբոլիստը: