Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով երեկ Հռոմում ենթարկվել է աջ ծնկահոդի ախտորոշիչ արտրոսկոպայի, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկար և կատարել հետևյալ գրառումը.
«8 շաբաթն սկսվեց այսօրվանից»:
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը Ռուսաստանի առաջնությունում մասնակցել է 27 խաղի, հեղինակել 16 գոլ, կատարել երկու գոլային փոխանցում և ստացել 5 դեղին քարտ: