Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ապրիլի 23-ի երեկոյան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ է կազմակերպել Ստամբուլում: Ինչպես հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, երթի մասնակիցները հավաքվել են Շիշլի թաղամասի Փանգալթը մետրոյի կայարանի մոտ, մոմ վառել, մեխակներ դրել, պաստառներ պարզել եւ հայկական երաժշտության ներքո շարժվել դեպի Քուրթուլուշ թաղամաս: Այստեղ նրանք հանդես են եկել թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը քննադատող հայտարարություններով: Ակցիան անցել է առանց միջադեպերի:

 

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն, այսօր Թուրքիայի մի շարք քաղաքներում նախատեսված են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: