Ամերիկայի հրեաների կոմիտեն Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հիշատակի ուղերձով: Այս մասին տեղեկացնում է Le Mond պարբերականը:

 

«Նախորդ հարյուրամյակի կոտորածների հանդիսավոր հիշատակման ամսվա ընթացքում, սկսած Ռուանդայի ցեղասպանության 20-րդ տարելիցից մինչև Իսրայելում ու ԱՄՆ-ում Հոլոքոստի ամենամյա հիշատակման արարողությունները, մենք կանգ ենք առնում Օսմանյան կայսրության վերջին տարիներին իրականացված Մեծ Եղեռնի' Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն հաշվվող զոհերի հիշատակի ողբերգական տուրքի առջև»,-նշվում է կոմիտեի հայտարարության մեջ: Ամերիկայի հրեաների կոմիտեն կոչ է անում Օսմանյան կայսրության կործանումից մի քանի տարի հետո հիմնված Թուրքիայի Հանրապետությանը ոչ մ իայն թույլատրել մուտք գործել պատմական արխիվներ, որոնք կվերաբերեն զանգվածային կոտորածի այդ մութ շրջանին, այլ նաև անդրադարձ կատարել փաստաթղթերի պարունակած իրականությանը' ընդգծելով, որ շուրջ մեկդարյա վերքի ապաքինումը կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ Թուրքիան կառերեսվի այդ ցավոտ ժամանակաշրջանի ճշմարտության հետ:

 

Կոմիտեի գործադիր տնօրեն Դևիդ Հարիսը մարդկության դեմ գործած անընդունելի հանցագործություն է անվանել Օսմանյան իշխանությունների' էթնիկ հայերի նկատմամբ իրականացրած կոտորածները: Նրա հավաստմամբ' որպեսզի այլևս երբեք չկրկնվի կատարվածը, անհրաժեշտ է, որ այդ շրջանի իրադարձություններն ամբողջությամբ ընդունվեն: «Ինչպես ցավալի կերպով մեզ հիշեցնում են դրանց հաջորդած սարսափները, մենք բոլորս էլ պարտավորություն ունենք հիշել դրանք'որպես անհրաժեշտ քայլ ապագայում նմանօրինակ գործողությունները կանխելու համար: Մենք համերաշխ ենք բարի կամք ունեցող բ ոլոր այն մարդկանց հետ, ովքեր հիշում են Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցը' 20-րդ դարի առաջին, բայց ոչ վերջին էթնիկ բնաջնջման ու ցեղասպանության օրինակը»: