Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արթուր Սմբատյանին հայտարարվել է նախազգուշացում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմից, ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի միջնորդությունը բավարարվելու որոշումը կայացվել է ապրիլի 25-ին ՀՀ արդարադատության խորհրդի նիստում, որի ընթացքում քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը:
Խորհուրդը ղեկավարվել է ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 161-րդ հոդվածով: