Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է հարաբերությունների ամրապնդումը Եվրամիության երկրների հետ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի մեկնարկից առաջ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ֆրանսահայ մի քաղաքացու հարցի, թե ինչպես է պատրաստվում Հայաստանը շարունակել հարաբերությունները ԵՄ-ի հետ: «Մեր որոշումը՝ միանալ Մաքսային միությանը, չի խանգարելու մեզ, որպեսզի մենք զարգացնենք և ամրապնդենք մեր հարաբերչությունները ԵՄ երկրների հետ»,-  ասաց Հովիկ Աբրահամյանը:

Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ Հայաստանը շարունակելու է ակտիվ աշխատանքները Եվրամիության հետ և քայլեր է ձեռնարկելու Հայաստան-Եմ կապերն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու համար: