Երկու ոչ մեծ թեթեւշարժիչավոր ինքնաթիռներ են բախվել Կալիֆոռնիայի երկնքում, մեկն ընկել Է օվկիանոսը, երկրորդն շտապ վայրԷջք Է կատարել: Ըստ KTLA հեռուստաալիքի տվյալների՝ միջադեպը տեղի Է ունեցել Սան Պաբլո Բեյ ծոցի երկնքում:
Մեքենաներից մեկը, հեռուստաալիքի տվյալներով՝ օդաչուին հաջողվել Է իջեցնել Ամադորի օկրուգում, երկրորդն ընկել Է ջուրը:
Իշխանություններն առայժմ տեղեկատվություն չունեն ջուրն ընկած ինքնաթիռում գտնվող մարդկանց ճակատագրի մասին: Որոնումների սկսվելուց մեկ ժամ հետո փրկարարները հայտնաբերել են թռչող ապարատի բեկորները: Գործողությանը մասնակցում են ինը փրկարարական նավակ եւ երկու ուղղաթիռ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: