Արգենտինայի երկնքում երկու թեթև շարժիչով օդանավերի բախման հետևանքով զոհվել է օդաչուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

 

Իշխանությունների տվյալներով, ողբերգությունը տեղի է ունեցել Բուենոս Այրես և Լա Պլատա քաղաքաներն իրար կապող մայրուղու հատվածում: Վթարի հետևանքով օդանավերից մեկն ընկել է գետը, իսկ երկրորդը դժվարությամբ կարողացել է վայրէջք կատարել:

 

 

Նրանց բախման պատճառները դեռ հայտնի չեն, հետաքննություն է սկսվել: