Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Վիլյառեալի» դեմ խաղում իր կողմը նետված բանանի դրվագը:
Նշենք, որ ֆուտբոլիստը կերել է այն:
«Չգիտեմ, թե ով է նետել բանանը, սակայն ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ մարդուն: Բանանն ինձ ուժ տվեց երկու փոխանցում կատարելու, որոնք հանգեցրին գոլի: Նման բաները պետք է հումորով ընդունել»,-Ալվեշի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը:
Տեսանյութը՝ այստեղ: