Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունն ապրիլի 27-ին ժամանել է Հայաստան: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակությունը Հայաստան է ժամանել ուժերի և միջոցների համատեղ կիրառման և համաձայնեցված ռազմավարական պլանավորման մեթոդիկայի որոշման, զինված ուժերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլ անավորման հարցերի համատեղ քննարկման, ինչպես նաև պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

 

Հայկական կողմից ապրիլի 28-ին բանակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ և ռազմավարական պլանավորման վարչությունների ղեկավար կազմը և համապատասխան մասնագետներ: