Արեւելյան Չինաստանի Ֆուցզյանի նահանգում վեց մարդ Է զոհվել, 13-ը՝ վիրավորվել վարորդի գործողությունների հետեւանքով, որն, ընթանալով Ցինկոու քաղաքում, դիտավորյալ վրաերթի Է ենթարկել հետիոտների եւ հեծանվորդների: Այս մասին ապրիլի 29-ին հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները: Զոհվածներից երեքը երեխաներ են:

 

Ըստ ոստիկանության նախնական վարկածի՝ Լին ազգանվամբ հանցագործին նման գործողությունների Է դրդել անհավասարակշիռ հուզական վիճակն ընտանեկան խնդիրների պատճառով: Հայտնի Է, որ Լին երթեւեկությունն սկսել Է դատարանի շենքից, որտեղ քննվում Էր ապահարզանի մասին նրա կնոջ հայցը:

 

Հավաքելով մեծ արագություն՝ վարորդը պարբերաբար բարձրացել Է մայթ եւ վրաերթի ենթարկել մարդկանց՝ այդպիսով կարողանալով անցնել մինչեւ երկու կիլոմետր, մինչեւ որ նրա ավտոմոբիլն ստացած վնասվածքներից այլեւս չի կարողացել շարժվել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: