30.04.2014թ ժամը 17:00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Թբիլիսյան խճուղի, 9), դատավոր՝ Ա. Սուքոյանի նախագահությամբ տեղի կունենա «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործով դատական 1-ին նիստը:
Դատարանը պետք է «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից դատարան ներկայացված գրավոր առարկությունների հիման վրա քննի ընկերության դեմ պահանջ ներկայացրած 15 պարտատերերի, այդ թվում՝ «Յունիբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 3,103,867,029.42 ՀՀ դրամ պահանջի օրինականության, հիմնավորվածության, չափի և ապահովվածության հարցերը: