Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը կկարողանան գտնել փոխզիջումներ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի այն կետերի շուրջ, որոնք դեռևս մնում են անհամաձայնեցված: Այդ մասին ՌԴ նախագահը հայտարարել է Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովում:
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ պայմանագրի ստորագրումը թույլ կտա ևս մեկ քայլ կատարել երեք երկրների միջև փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ: «Դա թույլ կտա դուրս գալ մեր երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացման ուղի, ներգրավել ներքին և արտաքին ներդրողների: Այս շուկան կարող է ներգրավել լրացուցիչ 170 մլն մարդ և դառնալ ավելի կայուն»,- նշել է Պուտինը:
Ի դեպ, գագաթնաժողովի մեկնարկին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է հաստատել օրակարգը, որում ներառված է երկու հարց: Դրանք են' Եվրասիական տնտեսական միության պայմանագրի նախագծի պատրաստման ընթացքն ու Հայաստանի կողմից Մաքսային միությանն ու Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի միասնական տնտեսական տարածքին միանալու միջոցառումների իրականացումը: