Ուժի գործոնը միշտ էլ մեծ նշանակություն է ունեցել միջազգային հարցերում, բայց պետությունները պետք է ընդունեն վարքագծի այնպիսի կանոններ, որոնք թույլ կտան փոխզիջման գալ ուժի կիրառման հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

Ինչ վերաբերում է միջազզգային հարցերում ուժի գործոնին, ապա այն միշտ էլ եղել է, և, վստահ եմ` միշտ էլ լինելու է»,- ասել է Պուտինը «ուղիղ գծի» շրջանակներում: Ընդ որում, Պուտինը վստահ է, որ «հարցն այն մասին է, որ հասկանալով, որ ուժը միջազգային հարցերում մեծ դեր ունի, պետությունները միջազգային արենայում` ելնելով առողջ մտքից, ամրապնդեն վարքի կանոնները, որոնք առավել կայուն են»:

 

Պուտինն ասաց, որ այդ կայուն օրենքները պետք է հնարավորություն տան պայմանավորվել, փնտրել համաձայնեցման եզրեր, պետությունների, ժողովուրդների շահերը միջազգային արենայում բալանսի բերել' այդ ուժի չդիմելով»: