Ազգային ժողովի Հայաստանի Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Փակ քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր, որոնցից 80-ը կողմ է քվեարկել Հովհաննես Սահակյանի թեկնածությանը, 5-ը՝ դեմ, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հովհաննես Սահակյանի թեկնածությունն առաջարկել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը: Այդ պաշտոնը նախկինում զբաղեցնում էր ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանը, ով ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: