ԱՄՆ Սպիտակ տունը մեկօրյա հրապարակային ցուցադրության է թույլատրել հայ որբերի գորգը, որի նախորդ տարվա ցուցադրությունը չեղյալ էր հայտարարվել թուրքական ճնշումների ներքո։ Այս մասին տեղեկացնում են Ամերիկայի հայկական համագումարից։ «Սպիտակ տունը համաձայնել էր ցուցադրության հանել հայ որբերի գորգը դեռեւս անցած աշնանը։ Սակայն նախաձեռնությունը չիրականացավ Թուրք իայի ճնշումների ներքո։ Դա առաջացրեց նաև մի շարք կոնգրեսականների դժգոհությունը։ Սենատոր Ադամ Շիֆթը նամակ գրեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ ներկայացնելով նաև Կոնգրեսի երեսուն անդամների ստորագրությունը»,- գրված է հաղորդագրության մեջ։
Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Սպիտակ Տան այդ նախաձեռնությունը և ակնկալում, որ գորգը այս տարի կներկայացվի ամերիկյան հասարակությանը։ Գորգը գործվել է հայ որբերի կողմից 1920 թ., և պաշտոնապես ներկայացվել է Սպիտակ տանը 1925 թ.: Գորգը հարուստ մանրամասներով մի աշխատանք է. հետևելով գորգի նախշերին՝ կարելի է տեսնել բույսեր և կենդանիներ, որոնք պատկերում են Դրախտը: Որբերի գորգը գործել են հայ աղջիկներ, ովքեր 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվել և տարհանվել են ԱՄՆ-ի հովանավորյալ Մերձավոր արևելքի օգնության կազմակերպության կողմից : Գորգը գործվել է Ղազիր քաղաքում (այժմ Լիբանանում է)՝ որպես երախտիք ԱՄՆ-ի կոմից ցուցաբերած օգնության: