Մեղրի-Գորիս ճանապարհի 130-րդ կիլոմետրին, ապրիլի 30-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Նույն օրը, ժամը 18.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Ներքին Չարբախի 1-ին փողոցում ընկել է առուն, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

 

Ապրիլի 30-ին, ժամը 20.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

 

Ապրիլի 30-ին, ժամը 08.50-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենան Երևանի Գալշոյան փողոցում վրաերթի է ենթարկել 1996 թ. ծնված Հասմիկ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում' ժամը 16.40-ին բաժին է ներկայացել 1957 թ. ծնված Խաչատուր Հ.-ն և հայտնել, որ վրաերթը, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը: Կատարվում է քննություն:

 

Ապրիլի 30-ին. ժամը 09.25-ին, «Բիուայդի» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևանի Պարոնյան փողոցի թիվ 3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Անահիտ Ա.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: