ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բանտի պայթյունի հետեւանքով տեղի ունեցած փլուզումից տուժել է շուրջ 100 կալանավոր: Այս մասին տեղեկացնում է Ria.ru-ն' վկայակոչելով CNN հեռուստաընկերությունը:

 

Հաղորդվում է, որ փլուզման պահին շենքում եղել է շուրջ 600 կալանավոր: Զոհերի մասին այս պահին տեղեկություններ չկան: Տեղեկություններ չկան նաև կալանավորների մի մասի փախչելու մասին:

 

Տեղական ոստիկանությունը հաղորդել է, որ բոլոր կալանավորները, ովքեր չեն տուժել, ժամանակավորապես տեղափոխվել են այլ բանտեր: Որպես պայթյունի պատճառ նշվում է գազի արտահոսքը: Դեպքի վայրում իրականացվում են փրկարարական աշխատանքներ: