Կիևում իրավապահները ձերբակալել են տեղի ունեցող բախումների մի շարք առավել ակտիվ մասնակիցների: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

 

Հաղորդվում է, որ շուրջ 100 իրավապահներ տուժել են անկարգությունների ժամանակ:

 

Կիևի քաղաքային առողջապահության վարչությունից հայտնել են, որ տեղի ժամանակով 18:00-ի դրությամբ՝  22 մարդ է դիմել բուժօգնության: Բուժօգնության դիմելու պատճառները տարբեր են. վնասվածքներ ու աչքի քիմիական այրվածքներն են եղել: