Հոնկոնգում առնվազն 56 մարդ է տուժել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբեերի 30-ին հաղորդել է CNN հեռուստաալիքը: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ:
Տեղի ոստիկանության տվյալներով՝ եւս 89 ցուցարարներ ձերբակալվել են հանրային վայրերում խուլիգանության եւ կառավարական շենքերի ու քաղաքի փողոցների արգելափակման մեղադրանքներով:
Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են 7 միլիոնանոց Հոնկոնգի ղեկավարի ուղղակի ընտրություններ՝ ներկայիս երկաստիճան ընտրությունների փոխարեն: Ավելի վաղ նրանք սկսել են Occupy Central ակցիան՝ շրջափակելով քաղաքի բիզնես-կենտրոնը, եւ փորձել են ներխուժել կառավարական համալիր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: