Կլիմայի վրա մարդու ազդեցությունը նպաստում է նոր ջերմաստիճանային ռեկորդների հայտնվելուն և սաստկացնում է գլոբալ տաքացումը: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի կառավարության պատրաստած նոր զեկույցում:

 

Փաստաթուղթը, որի վրա աշխատել է ավելի քան 300 փորձագետ, ինչպես սպասվում է, պետք է ազդի նախագահ Բարաք Օբամայի բնապահպանական քաղաքականության վրա:

 

Ինչպես նշել է BBC-ի բնապահպանական հարցերի վերլուծաբանը, Օբաման հույս ունի ստանալ Կոնգրեսի աջակցությունը արտանետվող գազերի կրճատմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու համար:

 

Միևնույն ժամանակ մի շարք հանրապետական քաղաքական գործիչներ մտադիր են վիճարկել զեկույցի եզրակացությունները, քանի որ կարծում են, թե կլիմայական փոփոխությունները տեղի են ունենում մարդու գործունեությունից անկախ: