Սպիտակ տանը դեռևս չեն հաստատում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՌԴ և ԱՄՆ նախագահներ' Վլադիմիր Պուտինի ու Բարաք Օբամայի հանդիպման կայացման մասին լուրը: «Ես չեմ կարող հաստատել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպումների ծրագիրը, նախագահական օրակարգը դեռևս կամզվում է»,- «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում այդ մասին ասել է ԱՄՆ նա խագահի աշխատակազմի ներկայացուցիչը:

 

 

ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ավելի վաղ տեղեկացրել էր, որ Պուտինը ՄԱԿ այցի ընթացքում կհանդիպի ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին:

 

 

Պատասխանելով հարցին' նախատեսվում են Պուտինի այլ հանդիպումներ, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Օբամայի հետ, Պեսկովն ասել է, որ նման հանդիպումների մասին տեղեկատվությունը կներկայացվի: «Երբ պատրաստ լինենք, կհստակեցնենք ամբողջ ծրագիրը»,- ասել է նա: