Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը ոչ հերքում, ոչ հաստատում է «Հոկտեմբերի 27»-ի գործով պարագլուխ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի՝ 90-ականներին ԱԱԾ գործակալ լինելու լուրը:
«Պարոն Շիրխանյանի խոսքը ոչ կհերքեմ, ո՛չ կհաստատեմ, գործը վարող մարմին կա՝ ՀՔԾ-ն, բոլոր հարցերով, խնդրում եմ, դիմել Հատուկ քննչական ծառայությանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ ՀՔԾ-ն, երբ անհրաժեշտություն լինի, այդ հարցին կպատասխանի: