Սպիտակ տունը հաստատել ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ' Բարաք Օբամայի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև սպասվող հանդիպման լուրը: Այդ մասին փոխանցում է Reuters գործակալությունը:

 

 

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի Վաշինգտոնում' մարտի 31-ից ապրիլի 1-ը, կհանդիպի ԱՄՆ առաջնորդ Օբամայի հետ:

 

 

Մինչ այդ The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Օբաման հրաժարվել է Թուրքիայի նախագահի հետ անձնական հանդիպումից: