Այս տարվա ապրիլի երկրորդ կեսից սկսվել է Արփա-Սևան թունելային ջրատարի գործարկումը, ինչի արդյունքում մայիսի 7-ի դրությամբ արդեն Կեչուտի ջրամբարից Սևանա լիճ է տեղափոխվել 31 միլիոն 424 հազար խորանարդ մետր ջուր: Գրեթե նույն ժամանակամիջոցում Սևանա լճից ոռոգման նպատակներով Հրազդանի հունով բաց է թողնվել 20 միլիոն 578 հազար խորանարդ մետր ջուր: Սևանա լճի մակարդակը մայիսի 7-ի դրությամբ ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 37 սանտիմետր բարձրության վրա, ինչը 5 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

 

Սևան թափվող գետերն առայժմ հոսում են ավելացված, բայց ոչ վտանգավոր ելքերով: Այսպես, Արգիճիի վտանգավոր ելքը համարվում է 110 խորանարդ մետր վայրկյանը, մայիսի 7-ին գրանցված ելքը կազմում է 10,2 խորանարդ մետր վայրկյան, Գավառագետի վտանգավոր ելքը համարվում է 30 խորանարդ մետր վայրկյանը, գրանցված ելքը կազմում է 5,18 խորանարդ մետր վայրկյան» Մասրիկ գետի վտանգավոր ելք համարվում է 14,2 խորանարդ մետր վայրկյանը, գրանցված ելքը կազմում է 7,06 խորանարդ մետր վայրկյան: