ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը, պատասխանելով Times.am-ի այն հարցին, թե որո՞նք են Արցախի անվտանգության երաշխիքները, մասնավորապես նշեց.
«Արցախի անվտանգության հիմնական երաշխիքներն են՝
1. Արցախի Պաշտպանության բանակը, որ արդեն քսան տարի է, ինչ արդյունավետորեն իրականացնում էարտաքին ագրեսիան զսպելու իր գործառույթն՝ այդպիսով հանդես գալով որպես խաղաղարար առաքելություն իրականացնող զինուժ:
2. Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքն իբրև մեկ ամբողջություն, և ադրբեջանական ագրեսիային դիմակայելու տրամաբանական արդյունք:
3. Արցախահայության հավաքական կամքը տեր կանգնելու իր ձեռքբերումներին՝ ազատ ապրելու իրավունքին իր ձևավորած պետականության սահմանադրորեն ամրագրված 11432 քառակուսի կմ. տարածքում:
4. Հայաստանի Հանրապետությունն իր ողջ ռազմական ներուժով:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում :