Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արտասովոր նվեր է ստացել Հաղթանակի օրվան նվիրված տոնական շքերթից հետո։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, 10-ամյա Կրիստինա Կուտեպովան պետության ղեկավարին նվիրել է նրա դիմանկարը, որն աղջիկը նկարել է գուաշով։
Ապրիլի 17-ին կայացած «ուղիղ գծի» շրջանակներում Կրիստինան պետության ղեկավարին խնդրել էր իրականացնել իր երազանքը՝ Կարմիր հրապարակում ծնողների հետ հաղթանակի օրվա շքերթը տեսնելու համար։ Նախագահը կատարել էր աղջկա խնդրանքը։
Շքերթից հետո Պուտինը Կարմիր հրապարակում հանդիպել է Կրիստինայի և նրա ծնողների հետ՝ կառավարական ամբիոնի մոտ, և հարցրել է, թե արդյոք հավանե՞լ է տոնական միջոցառումը։ «Շատ»,-պատասխանել էր աղջիկը, իսկ նրա ծնողները նշել են, թե շատ հետաքրքիր է եղել տեսնել իրական, կենդանի շքերթը։
Դրանից հետո Կրիստինան Պուտինին դիմանկար է նվիրել, իսկ նախագահը ժպտալով խոստովանել է, որ շատ է նման «բնօրինակին» և առաջարկել է լուսանկարվել ընտանիքի հետ։