Barclays բանկային խումբը երեք տարվա ընթացքում կրճատելու Է 19 հազար աշխատակիցների՝ փորձելով նվազեցնել ծախսերը եւ բարձրացնել շահութաբերությունը: Այդ մասին մայիսի 8-ին հայտնել Է Մեծ Բրիտանիայի խոշորագույն ֆինանսավարկային հաստատություններից մեկի պաշտոնական ներկայացուցիչը:

 

Արդեն ընթացիկ տարում բանկը կհրաժարվի 14 հազար, այլ ոչ թե 12 հազար աշխատատեղից, ինչպես հայտարարվել Էր փետրվարին, ճշտել Է Barclays-ի ներկայացուցիչը: Լրացուցիչ երկու հազար դիրք կկրճատեն խմբի ներդրումային բանկում, որի շահութաբերությունն ընկել Է: Մինչեւ 2016 թվականն այնտեղ կկրճատվի եւս 5 հազար աշխատատեղ:

 

Այդ միջոցառումները դարձել են վարկային կազմակերպության ռազմավարության բաղկացուցիչ մասը, որը ձգտում Է ազատվել նվազ շահավետ բիզնեսներից եւ նվազեցնել ծախսերը, որպեսզի հնարավոր լինի հասնել ֆինանսական ցուցանիշների աճի:

 

Ներդրումային բանկի մինչհարկումային շահույթն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ընկել Է 49 տոկոսով՝ մինչեւ 668 մլն ֆունտ (1,13 մլրդ դոլար): Barclays խումբը տարվա առաջին երեք ամիսներին շահույթը կրճատել Է 5 տոկոսով՝ մինչեւ 1,7 մլրդ ֆունտ (2,88 մլրդ դոլար):

 

Սպասվում Է, որ Barclays-ի աշխատողների կրճատումները տեղի կունենան հիմնականում Մեծ Բրիտանիայում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: