Եվրոպայի խոշորագույն արդյունաբերական կոնգլոմերատը՝ Siemens-ը, պլանավորում Է 7,8 հազար աշխատակիցների կրճատել ամբողջ աշխարհում: Մասնավորապես, Գերմանիայում կրճատումը կվերաբերի 3,3 հազար աշխատողների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ընկերությանը:
Աշխատակիցների կրճատումները կիրականացվեն 2014 թվականի մայիսին հայտարարված վերակառուցավորման ծրագրի շրջանակներում եւ հնարավորություն կտան տնտեսել շուրջ 1 մլրդ եվրո, որը կուղղորդվի ինովացիաներին, արտադրական նախաձեռնություններին եւ աճի տեմպերի բարձրացմանը:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, հունվարի վերջին Siemens-ը հաշվետվություն Էր հրապարակել 2015 թվականի ֆինանսական տարվա առաջին եռամսյակի համար, որում ուշադրություն Էր դարձրել բիզնես վարելու բարդ պայմանների վրա, այդ թվում՝ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով: Ընկերության զուտ շահույթը հոկտեմբեր-դեկտեմբերին ընկել Է 25 տոկոսով՝ մինչեւ 1,08 մլրդ եվրո, շարունակվող գործառնություններից շահույթը՝ 18 տոկոսով՝ մինչեւ 1,11 մլրդ եվրո: