Ճապոնիայի Nissan ավտոկոնցեռնը որոշում Է կայացրել հայտնաբերված անսարքությունների պատճառով հետ կանչել ամբողջ աշխարհում վաճառված գրեթե 770 հազար ավտոմոբիլ: Այս մասին, ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, հայտնել են կորպորացիայի ներկայացուցիչները:
Հետկանչման են ենթակա 552,1 հազար Rogue արտաճանապարհային ավտոմեքենաներ, որոնք կոնվեյերից իջել են 2008-ից մինչեւ 2013 թվականը: Լրացուցիչ տեխսպասարկման պատճառ են դարձել դռան թերությունները, որով ջուրը կարող Է անցնել սալոն, ինչն իր հերթին կարող Է հարուցել վարորդի բազկաթոռի մոտ հաղորդալարի կարճ միացում եւ իրադարձությունների վաթարագույն զարգացման դեպքում առաջացնել բռնկում:
Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, Nissan-ը հետ Է կանչում 2014 թվականի արտադրության 215,7 հազար Pathfinder եւ Infiniti կրոսովերներ ծածկոցի փականքի անսարքության պատճառով: