«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ որոշում է կայացրել բելգիացի դարպասապահ Տիբո Կորտուայի վերաբերյալ, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյում»:
«Ես որոշում եմ ընդունել, բայց ես ակումբ չեմ, մարզիչ եմ: Ես իմ կարծիքն ունեմ այդ հարցի վերաբերյալ և այդ մասին տեղեկացրել եմ ակումբին»,-պատմել է Մոուրինյուն բրիտանական ԶԼՄ-ներին:
Թե ինչպիսի որոշում է կայացրել Մոուրինյուն, այս պահին հայտնի չէ: Ենթադրվում է, որ «Չելսիի» մարզիչը ցանկանում է Կուրտուային վերադարձնել Լոնդոն: Սակայն այս շաբաթ նաև հաղորդվել է, որ Կուրտուան առաջարկի է սպասում «Բարսելոնայից»: