Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կոչ է արել այսօր «Եվրատեսիլի» շրջանակներում քվեարկել Հայաստանի ներկայացուցիչ Արամ Mp3-ի օգտին:

Բռնցքամարտիկը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր երեկոյան դիտելու եմ «Եվրատեսիլը» և քվեարկելու եմ իմ ընկերոջ` Արամ Mp3-ի օգտին: Միացեք ինձ»: