Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Ադրբեջանում հանդիպում է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Հանդիպումը նախ կայացել է պատվիրակության անդամների ընդլայնված կազմով: Ֆրանսիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ այս այցը կարևոր դեր կխաղա Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման գործում: Հանդիպումն այնուհետև շարունակվել է փակ դռների հետևում:
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, մայիսի 12-ին երկօրյա պետական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: