ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նրա հարազատներին:

 

Ցավակցական հեռագրում ասված է.

 

«Մեծ ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը: Անվիճելի է, որ նրա շնորհիվ հայ թատերարվեստն առավել գունեղ ու կենդանի դարձավ: Սվետլանա Գրիգորյանի անզուգական խաղն ու հանդիսատեսին կլանելու անբռնազբոս էներգիան չէր խամրում անգամ հեռուստաթատրոնի ժանրում: Ես 80-ականների այն երիտասարդներից եմ, ովքեր անհամբերությամբ սպասում էին Կարպ Խաչվանքյան-Սվետլանա Գրիգորյան կատարյալ տանդեմի հերթական հաջողված ներկայացմանը : Իմ և ՀՀ արդարադատության նախարարության անունից ցավակցում եմ տիկին Սվետլանայի հարազատներին և ողջ թատերասեր հասարակությանը»:

 

Սվետլանա Գրիգորյանը կյանքից հեռացել է մայիսի 12-ին, 84 տարեկանում: