Տարեկան 10 հազար երեխա են մտնում և դուրս գալիս թուրքական բանտ, որտեղ վերջիններս ենթարկվում են տարատեսակ բռնությունների ու տանջանքների: Այս կապակցությամբ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը պահանջ է ներկայացրել ստեղծել մեջլիսի հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի անչափահասների բանտերում գրանցված բռնությունների, սեռական ոտնձգությունների դեպքերը, կհայտնաբերի դրանց պատասխանատուներին և կկաննի նման կրկնությունները: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:
«Ամեն օրվա հետ բանտերում երեխաների նկատմամբ սեռական բռնությունների ու բռնաբարության դեպքերի աճը ծայրաստիճան մտահոգիչ է»,- ասվում է կուսակցության ներկայացրած առաջարկում: Ընդդիմադիր կուսակցության առաջարկում նշվում է, որ թուրքական բանտերը երեխաների համար վերածվել են տանջանքների կենտրոնների: